Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

8 կանոն կյանքի ներքին հավասարակշռության համար. 1in.am

8 կանոն կյանքի ներքին հավասարակշռության համար. 1in.am

Ինչպես անել, որպեսզի սթրեսային իրավիճակներում մնալ հանգիստ և սառնասիրտ: Healthinfo-ն առաջարկում է 8 կանոն՝ ներքին հավասարակշռությունը պահելու համար:

1. Խուճապի մի՛ տրվեք

Բարդ իրավիճակներում խուճապը զրկում է օբյեկտիվ մտածելու հնարավորությունից: Հնարավոր է՝ իրականում այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է: Երբ զգում եք, որ ձեր նյարդերը չեն դիմանում, կանգ առեք և խորը շնչեք: Դա կօգնի հանգստանալ:

2. Իրավիճակը ընդունեք որպես իրողություն

Եթե չեք կարող ոչինչ փոխել, ապա իրավիճակը ընդունեք այնպես, ինչպես կա: Հաջողակ մարդիկ միշտ հարմարվում են իրադրության, որքան էլ այն անբարենպաստ լինի:

3. Միշտ կա ևս մեկ հնարավորություն

Անհաջողությունը չի կարելի դիտել որպես աշխարհի վերջ, քանի որ միշտ կարելի է գտնել ևս մեկ հնարավորություն:

4. Խորհուրդ հարցրեք

Եթե դուք փակուղու մեջ եք, խորհուրդ հարցրեք: Մի՛ վախեցեք մարդկանց անհանգստացնելուց, վատագույն տարբերակում նրանք պարզապես չեն օգնի:

5. Մի՛ մեղադրեք

Շատերը նախընտրում են մեղադրել ուրիշներին՝ չտեսնելով, որ իրենց կատարած սխալների պատասխանատուն միայն իրենք են:

6. Ընդունեք ձեր խնդիրները

Կան մարդիկ, ովքեր միշտ իրենց համոզում են, որ ամեն ինչ լավ է, չնայած որ դա այնքան էլ այդպես չէ: Դրական մտածողությունը լավ է, սակայն ոչ այդ դեպքում:

7. Ուղղակի անտեսեք

Եթե դուք ի վիճակի չեք հաղթահարել ձեր պլանների անկանխատեսելի փոփոխությունները, պարզապես անտեսեք դրանք: Լինում են իրավիճակներ, երբ միակ բանը, որ կարելի է անել, առաջ գնալն է:

8. Միշտ ձեռքի տակ ունեցեք պահուստային պլան

Եթե դուք ինչ-որ բան պլանավորել եք, միշտ ձեռքի տակ ունեցեք երկրորդ պլանը: Նման ապահովագրումը ձեզ կօգնի խուսափել սթրեսային և անհարմար իրավիճակներից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.samo-ocenka.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ